AM | RU
USD
EUR
RUB

Նախարար Մկրտչյանը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին մեծաքանակ: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, հետևաբար կարևոր է ճիշտ բանաձև գտնել՝ հայեցի կրթության հիմնահարցերը փոխանցելու սփյուռքի հայկական դպրոցներին: «Սփուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետևաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար: Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլևս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաև համապատասխան մեթոդոլոգիայի և ծրագրի պակասի հետևանք է»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության խնդրին: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ վերջիններս ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման տեսանկյունից: «ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին»,- նշել է նախարարը՝ ուսուցիչներին ներկայացնելով ՀՀ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները: Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները, իրենց գոհունակությունը արտահայտելով ընթացող վերապատրաստումների վերաբերյալ, մի շարք հարցեր են ուղղել նախարարին: Դրանք մասնավորապես, վերաբերել են սփյուռքահայ ուսուցիչների միասնական առցանց հարթակ ունենալու, արևմտահայերենի պահպանման, հայոց լեզվի անաղարտության և այլ խնդիրների:

Լրահոս
Լոս Անջելեսում մեծ հանդիսությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների ԱՄՆ երեք կոնգրեսական հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» ՀՀ Նախագահը Գլեյդիս Բերեջիկլյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով Հայաստանում հնարավոր է արևմտահայերենով դպրոցներ ստեղծվեն Հայաստանն ու Սենթ Քիթս և Նևիսը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում նշվել է Հայաստանի անկախության 26-ամյակը Լևոն Մկրտչյանն իր հրաժարականի պահանջի տակ հիմնավորումներ չի տեսնում Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Արա Բաբլոյանը մասնակցել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20- ամյակին նվիրված միջոցառմանը Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է. Էդուարդ Շարմազանով Թուրքական Հաքքարիում քուրդ զինյալները պայթեցրել են զինվորական մեքենան Առանց հերթագրումների եւ խոչընդոտների. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում սոցփաթեթի նոր կարգը Առողջապահության ոլորտում հերթական օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 300 մլն դրամ Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն «Խոստում»-ը համամարդկային խնդիրներ է շոշափում. Թերրի Ջորջը Երևանում խոսում է իր ֆիլմի մասին Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում Մենք ժամանել ենք այստեղ՝ թույլ չտալու քարոզչություն և հակահայկական հռետորաբանություն ՀՀ գյուղնախարարը Մինսկում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Շարպանտիեին Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային են լինելու բնապահպանական նորմերը Եվրոպայի խորհուրդը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու հարցով նախազգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Կարեն Կարապետյանը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները Լիտվան դրական է տրամադրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը ստորագրելու հարցում Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ Պարտապանը կկարողանա արգելանքն այլ գույքի վրա տարածելու միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ ԱԺ պատգամավորները չեն կարողանա ցանկացած պահի տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորներին Անկախության օրվա հրավառության համար հատկացվեց 11 մլն դրամ Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ Նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն տնտեսավարողների համար ՄԻԵԴ հերթական վճիռներով կառավարությունը կփոխհատուցի 6 հազար եվրոյին համարժեք դրամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan