ՀՀ պաշտպանության նախարարն արդյունավետ և օգտակար է գնահատել Արցախի Նախագահի հետ հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարն արդյունավետ և օգտակար է գնահատել Արցախի Նախագահի հետ հանդիպումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հուլիսի 17-ին կայացած հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գնահատել է որպես արդյունավետ և օգտակար: Հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպման մանրամասներին ասել է. «Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել: Պայմանավորվածություններ ենք ձեռքբերել առաջիկա անելիքների շուրջ»:

Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում