AM | RU
USD
EUR
RUB

Երևանի քաղաքապետարանը խստացված հերթապահություն կսահմանի աղբավայրերում հրդեհները կանխելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է իրավախախտման 5 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախկինում արձանագրված դեպքերի մասով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 16 դեպք, որոնց առնչությամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է խիստ հսկողության տակ առնել նաև այն օբյեկտները, որոնց գործունեությից առաջանում է աղբի մեծ ծավալ և հետևել, որ տվյալ սուբյեկտները մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող ընկերության հետ կազմեն հստակ ժամանակացույց՝ առաջացած աղբի տեղափոխումը բացառապես այդ ժամանակացույցով կազմակերպելու համար:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, ինչպես նաև Էրեբունի, Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացված հերթապահություն սահմանել վարչական շրջանների տարածքների աղբավայրերում հրդեհների առաջացման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:

Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաղաքի վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն հետևել, որ տնտեսվարողներն իրենց հերթին ապահովեն պարտադիր բարեկարգման պայմանագրային իրենց պարտավորությունների հստակ կատարումը:

Լրահոս
Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում Կալավանում հնագետները որոնում են նեանդերթալյան մարդու հետքեր Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության պատվիրակությանը Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Դրամական պարգևներ, հուշանվերներ, գավաթներ. հայտնի Հայաստանի «Լավագույն մարզական ընտանիքը» Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Սպասվում է շոգ եղանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահին «պրոբլեմ» է անվանել Ռուսերենի պետական, սահմանադրական կարգավիճակի հետ կապված հարցը փակված է. Աշոտյան Գյուղատնտեսության նախարարությունում քննարկել են արդյունավետ անասնաբուծության զարգացման ռազմավարությունը Չինարի գյուղին Ադրբեջանի կողմից գնդակոծությունը նյութական հսկայական վնաս է հասցրել Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց Գերմանիան հստակ վերանայելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը. Զիգմար Գաբրիել ՄԻՊ-ի ներկայացուցիչները նորմալ են գնահատում Հրաչյա Հարությունյանի պահման պայմանները. նա բուժզննում է անցնում Մենք պետք է պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ՝ մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը «Ինտերպոլ»-ը կազմել է 173 հավանական ահաբեկիչների ցուցակ Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ «Առավոտ». Գյումրեցի 35-ամյա կինը ծնել է 11-րդ զավակին «Հրապարակ». ՀՀԿ-ում կարծում են, որ «Ծառուկյան դաշինքը» տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում «Փաստ». Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցությունում արշալույսները խաղաղ են «Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել «Հրազդան» մարզադաշտը «Հայկական ժամանակ». Անահիտ Բախշյանն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից «Առավոտ». Շիրակի մարզպետ. Ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը գնել է Հովիկ Աբրահամյանի «Տրիկոտաժի ֆաբրիկան» ու «Մեխզավոդը» «Հրապարակ». Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 22 Երևանում «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդես է բացվել Սփյուռքի նախարարը հանդիպել է «Սփյուռք» ամառային դպրոցի և ԿԳՆ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի կողմից սփյուռքի մասին կոնվենցիայի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում Արտակ Զաքարյանն ընունել է «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուն վստահեցնում է՝ աշխարհը պետք է ավելի լավ ծանոթ լինի Հայաստանի ռեսուրսներին ԱԺ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել Թատրոնների գեղարվեստական ղեկավարները շահագրգռված են նոր դեմքեր ունենալու մեջ. Սերժ Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan