«Հրապարակ». Ռեյտինգային թեկնածուն բարձր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում

«Հրապարակ». Ռեյտինգային թեկնածուն բարձր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում

ԱԺ ընտրություններից հերթական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է։ Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հետո։ Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի, Հայրապետյանը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է։ Ռոլանդը 2015թ. մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան և Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2016-ից աշխատել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում