«Իրավունք». Նախկին պատգամավորն ասպիրանտուրա է ընդունվում

«Իրավունք». Նախկին պատգամավորն ասպիրանտուրա է ընդունվում

Ըստ տեղեկությունների՝ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը զբաղվում է գիտությամբ և ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում:

«Իրավունք»-ը նրանից հետաքրքրվել է՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որևէ ժամկետ չեն ասել: Ոչինչ էլ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,- ասել է ՀՀԿ-ականը: Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չի մանրամասնել: Անգամ ժամկետների մասին խուսափել է խոսել: «Նշանակումը կլինի՝ կիմանաք: Թիմը և թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,-ասել է ՀՀԿ-ականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում