Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով կարող է տարհանվել 21 հազար մարդ

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով կարող է տարհանվել 21 հազար մարդ

Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում իշխանությունները ավելի քան 21 հազար տեղացիների հանձնարարել են տարհանվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ հորդառատ անձրևների հետևանքով կա սողանքների և հեղեղումների վտանգ:

Ճապոնիայի հարավ-արևմուտքում ևս նախորդ շաբաթների ընթացքում հորդառատ անձրևները չէին դադարում: Դրանց հետևանքով զոհվել էր 34, անհետ կորել 10 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում