Իրանի նախագահի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
18/07/2017 12:29
Նմանատիպ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Ձերբակալությունից մեկ օր անց դատարանը համաձայնել է նախագահի եղբորը գրավի դիմաց ազատ արձակել: Նախապես սահմանվել է, որ Ֆերեյդունը դատարանին պետք է 13.3 միլիոն դոլար վճարի, սակայն դատարանը համաձայնել է գումարի չափն իջեցնել մինչև 8.3 միլիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում