Մարդու իրավունքների համար պայքարը Թուրքիայում հանցանք է դարձել. Amnesty International

Մարդու իրավունքների համար պայքարը Թուրքիայում հանցանք է դարձել. Amnesty International

Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորելու մասին որոշումը արդարադատության նկատմամբ մեծ վիրավորանք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է հայտարարություն է տարածել միջազգային Amnesty International կազմակերպությունը, ում անդամ անդամներ ևս կալանավորված են:

«Թուրք դատախազները 12 օր ունեին ակնհայտ փաստերն արձանագրելու համար. այս ակտիվիստներն անմեղ են: Նրանց անազատության մեջ պահելու որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ճշմարտությունն ու արդարությունը Թուրքիայում օտարված են»,- նշել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Նա ընդգծել է, որ սա օրինական չէ, քաղաքական շարժառիթներով հետապնդում է, որը վտանգավոր ապագա է կանխորոշում Թուրքիայում իրավունքների համար:

«Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,– հայտարարել է Շեթին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում