Գերմանիայի ապահովագրական ընկերությունները G20-ի ժամանակ անկարգություններից վնասը 12 մլն եվրո են գնահատել. Bild

Գերմանիայի ապահովագրական ընկերությունները G20-ի ժամանակ անկարգություններից վնասը 12 մլն եվրո են գնահատել. Bild

Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) անկարգություններից վնասը, որոնցով ուղեկցվել է Համբուրգում «քսանյակի» մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, գնահատել է 12 միլիոն եվրո: Հուլիսի 18-ին այս մասին հաղորդել է Bild տաբլոիդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Տաբլոիդի տվյալներով՝ գումարի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում ավտոմոբիլների տերերին վնասի փոխհատուցմանը: Գագաթնաժողովի ժամանակ արմատականները հրկիզել են ավտոմեքենաներ, կոտրել դրանց ապակիները եւ լապտերները: Մոտավորապես 8 միլիոն եվրո Է գնահատվել այն վնասը, որը հասցվել Է շենքերին, խանութներին եւ սրճարաններին:

Համբուրգը հուլիսի 7 – 8-ը Քսանի խմբի ղեկավարների հանդիպման անցկացման ժամանակ գործնականում գտնվում էր պաշարողական դրության մեջ: Ագրեսիվորեն տրամադրված ցուցարարները հրկիզել են ավտոմեքենաներ, կողոպտել խանութներ, ջարդել տների ապակիներ, փողոցներում այրել բարիկադներ:

Ընդամենը բողոքների ընթացքում ձերբակալվել է գրեթե 300 մարդ, տուժել է շուրջ 500 ոստիկան: Կատարվածի հետաքննության համար իրավապահ մամինները հիմնել են հատուկ հանձնախումբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում