Ադրբեջանում ոսկու արդյունահանումը նվազել է 31 տոկոսով

Ադրբեջանում ոսկու արդյունահանումը նվազել է 31 տոկոսով

Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող Բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը 2017-ի երկրորդ եռամսյակում Գեդաբեկի շրջանում արդյունահանել է 12 140 ունցիա ոսկի, 45 718 ունցիա արծաթ և 716 տոննա պղինձ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2017թ-ի առաջին կեսին ընկերությունը արդյունահանել է 23 218 ունցիա ոսկի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 31 տոկոսով պակաս է:

Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու արդյունահանումը սկսվել 2009թ-ի մայիսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում