Եթե վախկոտ չես, արի քննարկենք. Քըլըչդարօղլուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

Եթե վախկոտ չես, արի քննարկենք. Քըլըչդարօղլուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեմայով հեռուստաբանավեճի է հրավիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Ես բացահայտ մարտահրավեր եմ նետում: Եթե քաջություն ունես, եթե վախկոտ չես, վանդալ չես, քո իսկ ուզած հեռուստաընկերությունում արի քննարկենք հուլիսի 15-ը»,– ասել է Քըլըչդարօղլուն:

Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները ցանկանում ենք արգելափակել ընդդիմության գործողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում