ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիային. զոհվել են խաղաղ բնակիչներ

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիային. զոհվել են խաղաղ բնակիչներ

ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով SANA գործակալությունը:

ԱՄՆ-ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցայի օդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր քաղաքի ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր:

SANA գործակալության տվյալների համաձայն՝ ռմբակոծվել է Դեր Զորից արևելք գտնվող Էլ-Քիշքիա բնակավայրը: Զոհերի և տուժածների թիվը դեռևս հստակ հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում