Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու հնարավոր միջոցները

Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու հնարավոր միջոցները

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հուլիսի 18-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում