Մերկելը դատապարտել է Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանի կալանավորման փաստը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Կանցլերը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն բան անելու է Ստոյդթներին ազատ արձակելու նպատակով: «Այս ամենը խիստ մտահոգիչ է»,- ասել է Մերկելը՝ «բացարձակապես անիրավ» անվանելով գերմանացի իրավապաշտպանին կալանավորելու մասին որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում