Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորի կալանավորելու որոշում է ընդունվել

Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պատգամավորներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ նրանք հրաժարվել են ներկայանալ իրենց դեմ գործով դատական նիստին:

Այշե Աջար Բաշարանը և Սաադեթ Բեջերիքլին մեղադրվում են «հանցախմբի քարոզչություն» անելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում