Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: 

Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում, որի շրջանակում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը: Պատվիրակության կազմում Արցախ ժամանած Երևանի վարչական շրջանների ղեկավարներն էլ հանդիպումներ կունենան Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում