Մալոռոսիա ստեղծելու գաղափարն անհանգստացրել է ԱՄՆ Պետդեպին

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում անհանգստությամբ են ընկալել Ուկրաինայի արևելքում Մալոռոսիա պետություն ստեղծելու մասին հայտարարությունը, և անհրաժեշտ չեն համարում այսպես կոչված «սեպարատիստներին» այդ թեմայի շուրջ մանրամասն մեկնաբանությունների արժանացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Интерфакс-ը:

«Մենք լսել ենք, որ այսպես կոչված սեպարատիստներն ուկրաինական տարածքում ցանկանում են ինչ-որ նոր պետություն ստեղծել, և դա չի կարող մեզ մոտ անհանգստություն չառաջացնել: Սակայն ես չէի ցանկանա նրանց պատասխանի արժանացնել»,– Վաշինգտոնում ճեպազրույցի ընթացքում ասել է Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում