Կիեւը Թբիլիսիին երկու անգամ մերժել է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում

Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում Է ստացել: Հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված էր, Ուկրաինա են ուղարկվել (Սահակաշվիլի հանցանքի – ծանոթ. խմբ) ապացույցներ, եւ այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող է ընդունել այն որոշումները, որն ընդունելի է իր համար»,– ասել է նախարարը: Ծուլուկիանին ընդգծել է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սահակաշվիլիի դեմ», – հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում