Արտաշես Ջավադյանն աշխատանքից ազատվել է

Աշխատանքից ազատվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտաշես Ջավադյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Փորձաքննությունների ազգային բյուրոյի ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մուրադյանը:

«Սեփական դիմումի համաձայն Արտաշես Ջավադյանն ազատվել է աշխատանքից»,- ասաց Մուրադյանը:

Արտաշես Ջավադյանը Փորձաքննությունների ազգային բյուրոն ղեկավարել է կազմավորման պահից` 2004 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում