Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքի անվտանգության իրական սպառնալիք Է համարել

Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության իրական սպառնալիքը բխում Է տարածաշրջանի երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: Ավելի վաղ ԱՄՆ-ը 18 կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց մտցրել Է Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների ցանկը:

Թեհրանը դատապարտել Է Վաշինգտոնի պատժամիջոցները՝ հաղորդելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի անձանց եւ ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված Է, որ մեր տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար լուրջ եւ իրական սպառնալիքն ԱՄՆ-ի միջամտությունն Է երկրների գործերին, որն իրականացվում Է հատուկ նպատակներով՝ իրադրության ապակայունացման եւ անվտանգության խարխլման համար»,- հայտարարել Է Քասեմին, որի հաղորդումը հրաարկվել Է Իրանի ԱԳ նախարարության կայքում:

Խոսելով Իրանի ռազմական ծրագրերի մասին՝ Քասեմին նշել Է, որ դրանք նախատեսված են դիմադարձման համար եւ նպատակամղված են երկրի պաշտպանության պահպանմանը: Նրա խոսքով՝ Իրանը երբեք այդ ոլորտում իր հնարավորությունները չի դիտել, որպեսզի սպառնա որեւԷ երկրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում