Ադրբեջանում լրտեսության մեջ կասկածվող 5 անձ է ձերբակալվել

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում երկրում լրտեսություն իրականացնող խումբ է բացահայտվել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Լրտեսության մեջ կասկածվող 5 Ադրբեջանի քաղաքացիների՝ Յաղուբով Մուխտար Ջամալ օղլուի, Ահմադով Շաքիր Խանլար օղլուի, Զեյնալլը Զեքա Աբըշ օղլուի, Աբբասզադե Սաբուհի Օքթայ օղլուի, Նուրիև Խուդաշուքուր Մեջիդ օղլուի և Հուսեյնո Քեմալեդդին Իշախան օղլուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում էլ տեղի են ունեցել ձերբակալություններ:

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հաղորդած նախնական տեղեկությունների համաձայն` այս անձինք լրտեսություն են իրականացրել օտարերկրյա տարբեր հետախուզական ծառայությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում