Արարատի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել ականի պայթյունից

ՀՀ զինված ուժերի Արարատի ստորաբաժանման պայմանագրային զինծառայողներից մեկը ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից տեղեկությունը հաստատեցին և ասացին, որ նման ահազանգ իրենք ստացել են։ 

«Ժամը 13:50-ի սահմաններում պայմանագրային զինծառայողը ոտքի սրունքի շրջանում ստացել է բեկորային վնասվածք։ Նա անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն և բուժօգնություն ստացել»,- նշեցին քննչական կոմիտեից։

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը և կատարվում է քննություն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում