AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են հնդկացորենի արտադրությանն փորձնական ծրագրի արդյունքները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունիսի 19-ին հրավիրել է խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Աշոտ Հարությունյանը և Արմեն Հարությունյանը:

«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է քննարկել փորձնական ծրագրի արդյունքները, հստակեցնել հանրապետությունում հնդկացորենի և հնդկաձավարի արտադրության հարցերը, մասնավորապես իրացման փուլում առաջացող, որպեսզի նախարարությունը փորձի հնարավորինս աջակցել դրանց լուծմանը»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը կարևորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաև ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից:

Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում և Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցներն առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը` առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով: Բարձրացվել են նաև ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման և սարքավորումների տրամադրման հարցեր: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում:

Ընդգծելով տեղական արտադրությանը խթանելու կարևորությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է, որ նախարարությունը կքննարկի զտիչ սարքավորման, ջեռուցման, փաթեթավորման և շուկայահանման հարցերում աջակցություն ցուցաբերելու հարցը միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կդիմի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ուսումնասիրելու շուկայում ներմուծողների կողմից հնարավոր չարաշահումների առկայությունը, որպեսզի տեղական արտադրողները գնային առումով մրցունակ լինեն և կարողանան շարունակել իրենց հետագա գործունեությունը:

 

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan