«Հրապարակ». «Սոցապի Լալայի տղայի» պաշտոնն իջեցրել են

«Արագածոտնի մարզպետա­րանի կրթության, մշակույ­թի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են: Եղի­շե Աբելյանը, ով հարկայինում ևս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ: Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություն­ներում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության՝ կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ:

Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սևանի հարկային տեսչու­թյունում: Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետն էր և այդ պաշտոնից ազատվեց 2014թ. աղմկոտ պատմության արդ­յունքում, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում