«Հրապարակ». 2 րոպեում 3 անգամ «խորին շնորհակալություններ» հնչեցին Արմեն Ամիրյանի հասցեին

«Մեր խորին երախտագիտությունը Ձեզ, հարգելի պարոն Ամիրյան»,- տարբեր եղանակներով, տարբեր շարադասությամբ, 2 րոպեանոց բացման խոսքում 3 անգամ «խորին շնորհակալություններ» հնչեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հասցեին, կարծես ոչ թե Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգն էր, այլ Ամիրյանի բենեֆիսը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Օրեր առաջ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթն էր հանդես գալիս: Մինչ համերգի մեկնարկը որոշել էին, որ պետք է խորին շնորհակալություններ հայտնեն մշակույթի նախարարություն «ժամանակակից շունչ» ներմուծած Արմեն Ամիրյանին։ Թե նախարարին «գովերգելու» միտքն ում էր պատկանում, չգիտենք, բայց հաղորդավարներից նման «գորովալից շնորհակալություններ» լսելը տհաճ էր: Իսկ բազմամարդ դահլիճում շատ զբոսաշրջիկներ կային և Սփյուռքից ժամանած հայեր»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում