«Փաստ». Աշխատանքից ազատվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը

«Փաստ»-ը գրել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Նա բյուրոն ղեկավարել է ձևավորման պահից:

ՊՈԱԿ-ի հասարակայնության և մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյանը թերթին փոխանցել է, որ տնօրենն իսկապես ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Խաչիկ Մուրադյանը:

Թերթի տեղեկություններով, Ջավադյանը բավականին երիտասարդ է և պաշտոնից ազատվել է ոչ թե թոշակի անցնելու, այսինքն տարիքը լրանալու պատճառով, այլ ավելի լուրջ պատճառ կա: Եվ հավանաբար, այն առնչվում է ԵՊՀ-ում հաշվապահների կողմից ուսանողների ուսման վարձը համալսարանի բյուջե չմուտքագրելու և յուրացնելու գործի հետ, քանի որ բյուրոյից կորել էր գործին առնչվող մի ողջ հատոր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում