Ադրբեջանում բլոգեր Լապշինը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: Դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը:

Դատախազը պահանջել էր բլոգերին դատապարտել 6 տարի և վեց ամիս ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում