«Մաքուր Հայաստան» ծրագրով մինչև տարեվերջ իրականացվելու են նպատակային գործողություններ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին:

Տարածքային կառավարման և զարգացման Դավիթ Լոքյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ծրագիրն արդեն մտել է ընթացքի մեջ։ «Այն ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը,գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին: Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեկտեմբերի 16-ին ընդունել են ուղղիչ գործողությունների ցանկ, արդեն որոշ աղբավայրեր փակվել են:

«Ուղղիչ գործողությունների շարք ենք պատրաստել՝ շաբաթօրյակներ, գործող աղբավայրերի ցանկապատում: Կանխարգելիչ գործողությունների շարքում շատ կարևոր էկոկրթության ու դաստիարակչության դերը: Առկա է քարոզչական մեծ խումբ, բայց կան նաև ֆինանսական դժվարություններ, փորձում ենք հայթայթել 30-35 միլիոն դրամի միջոցներ միջազգային կառույցներից, որոնք կուղղվեն քարոզչությանը», – ասաց Լոքյանը՝ ավելացնելով, որ մարզերից յուրաքանչյուրը պատրաստել է իր ծրագիրը:

Նրա խոսքով, սահմանվելու են վարչական կոշտ նորմեր նրանց համար, ովքեր չեն պահպանելու նորմերը: «Գծագրվում է, թե մինչև տարեվերջ ինչ աշխատանքներ ենք իրականացրել և ուր ենք հասնելու», – ասաց Լոքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում