Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում

Թուրքիայի «Վաթան» կուսակցության ղեկավար, հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը 2019 թվականի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Վաթան» կուսակցության գլխավոր քարտուղար Ութքու Ռեյհանը հեռուստաալիքներից մեկում հաղորդման ժամանակ հայտնել է, որ Փերինչեքը 2019-ին լինելու է նախագահի թեկնածուներից:

Ավելի վաղ 2019-ի Թուրքիայի նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրելու հարցի շուրջ պարզաբանում էր արել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում