Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում, կապ չունի թե մրցակիցը «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը թե «Բարսելոնա»-ն. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «կարմիր սատանաները» միշտ ձգտում ենք հաղթանակի՝ անկախ նրանից, թե ով է մրցակիցը:

«Ես վստահ եմ, որ ավելի լավ մրցաշրջան ենք ունենալու 2017-2018-ում, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին և ես կարող եմ ավելին: Շարունակելու ենք քրտնաջան աշխատել և հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում մրցաշրջանի մեկնարկից առաջ գոլեր խփելով»,-ասել է Մխիթարյանը:

Խոսելով առաջիկա մանչեսթերյան դերբիից հայ կիսապաշտպանը փաստել է. «Իհարկե սա ընկերական հանդիպում է, բայց փորձելու ենք խաղալ մեր լավագույն խաղը, վերջիվերջո մրցում ենք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Ամեն դեպքում նրանց դեմ խաղը վեր է պարզապես ընկերական լինելուց: Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղում, կապ չունի, թե «Սիթի»-ին է, «Ռեալ»-ը, թե «Բարսելոնա»-ն»:

Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» երկու հանդիպում են անցկացրել՝ երկուսում էլ հաղթանակ տոնելով: Մխիթարյանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում