Կառավարության աջակցությամբ Երասխում կիրականացվի ինտենսիվ այգիների կառուցման ներդրումային ծրագիր

Կառավարությունը համապատասխան որոշումներով գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Ֆարմեր» ՍՊԸ ընկերությանը տրամադրեց ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Գրին Ֆարմեր»-ը նախատեսում է Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ՝ կատարելով շուրջ 1,3 մլրդ դրամի չափով ներդրում։

«Արդյունքում հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 230 աշխատատեղ, որից 200-ը սեզոնային, իսկ 30-ը՝ հիմնական: Միջին աշխատավարձը կկազմի՝ 2018 թ. 120, 2019 թ. 130, 2020 թ. 150 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում