Մատենադարանը վերակազմավորվում է հիմնադրամի

ՀՀ կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի հիմնադրամի: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշումն ընդունվում է Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

«Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում` Սփյուռքից ներդրումների ապահովմանը»,– ասաց նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում