AM | RU
USD
EUR
RUB

Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը

Զրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

–Պարոն գնդապետ, զրույցն ուզում եմ սկսել ամենից շատ քննարկվող հարցով՝ ի՞նչ է կատարվում Արցախի սահմանին: Հրետանային զենքերի կռի՞վ է:

–Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորից լարվածության աճ է նկատվում: Ակտիվացել են փոքր տրամաչափի հրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործում ականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե հրետանային մարտեր են: Սակայն, այդ բնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը: Հակառակորդի գլխավոր հարվածի ուղղություններում կամ մեր համապատասխան ուժերի կենտրոնացման տեղամասերում միջադեպերը լոկալ են: Կարծում եմ՝ հակառակորդի սադրանքներն ավելի քաղաքական ենթատեքստ ունեն, քան մարտավարական բնագծում որեւէ հաջողություն գրանցելու:

–Հուլիսի 4-ին Ադրբեջանը ՏՌ-107 կայանքից հրթիռակոծեց Արցախի դիրքերը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվեց, որ հակառակորդը այդ զինատեսակը վերջին անգամ օգտագործել էր քառօրյա պատերազմի ժամանակ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

–Ես այդ կայանքը բնորոշում եմ որպես «խուլիգանական զենք»: Ինչո՞ւ: Այն հիմնականում կիրառում են ոչ կանոնավոր բանակները: Հրթիռի տրամագիծը 107 մմ է, խոցման հեռահարությունը՝ 11 կիլոմետր, ճշգրտությունը ցածր է: Շարժունակ է՝ հակառակորդը հիմնականում տեղադրում է մեքենաների թափքում: Այն ավելի հոգեբանական ներազդեցության գործիք է: Մեր ինժեներական կառույցները թույլ են տալիս պաշտպանվելու այդ զենքից: Անհրաժեշտ է միայն ժամանակին կազմակերպել անձնակազմի պաշտպանությունը, հետախուզում իրականացնել եւ ոչնչացնել կրակակետը: Կարող ենք մարտական հերթապահությունում ընդգրկված միջոցներով շարքից հանել ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքները, ինչն էլ արվել է:

–Ի դեպ, ադրբեջանական մամուլը վայնասուն էր բարձրացրել, թե խաղաղ բնակավայրի վրա ենք կրակել:

–Հակառակորդն ընտրել է ստոր մարտավարություն. կարծես միտումնավոր՝ կրակակետերը տեղակայում է հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում: Ճնշելով դրանք՝ չի բացառվում, որ արկերից մեկը վնասի նաեւ տները: Դիտարկենք սովորական արկի տեխնիկական տվյալները. ցանկացած բեկոր մոտ 200 մետր հարվածի շառավիղ ունի: Իսկ հակառակորդը կրակային միջոցը տեղակայում է բնակելի տեղամասից 80 մետր հեռավորության վրա: Եթե անգամ գերճշգրիտ գործենք, վնասելու հավանականությունը մեծ է: Այսինքն՝ ադրբեջանական բանակն ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք անխուսափելիորեն հարվածի տակ են դնում սեփական բնակչությանը: Մենք ոչ մի պասիվ զենքի վրա կրակ չենք բացում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ճնշել կամ ոչնչացնել ցանկացած ակտիվ կրակակետ: Արցախի պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում միայն, երբ հակառակորդին արժանի հակահարված ենք տալիս: Կտրուկ գործողությունները շատ ավելի արդյունավետ են, քան սաստող կոչերը:

–Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ–ն հրապարակեց տեսանյութ՝ նշելով, որ ձեռք են բերել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի արդիականացված հրթիռներ: Հակազդման ի՞նչ միջոցներ ունենք:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

–Նախ ասեմ, որ այդ համակարգի հնարավորությունները չափազանցված են: Կրակի առավելագույն հեռավորությունը 6 կմ է, այն կարելի է խոցել հարվածային զինատեսակներով: Այն կիրառողը ավելի վտանգված է, քան դրանից պաշտպանվողը: Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ մեր ստորաբաժանումների կողմից իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք: Նշված զինատեսակի կիրառումից կորուստներ չենք ունեցել: Վստահեցնում եմ, որ դրանք ժամանակին հայտնաբերելու եւ ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Այնպես որ, ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել:

–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումը, թե Ադրբեջանն արդեն ունի հակահրթիռային զենք, որն ունակ է հարվածելու հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռները:

–Դատարկաբանությո՛ւն: Բացահայտ սուտ է` ուղղված մեղմելու իրենց հասարակության մեջ տիրող ահուսարսափը: Նա պարզապես որոշել է գլուխ գովել եւ հերթական անգամ ի ցույց է դրել մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակը: Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու: Այդ համակարգի հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո վայրկյանում 2100 մետր է: Նման արագությունը անհնար է կասեցնել Ադրբեջանի սպառազինությունում առկա համալիրներով:

–Պարոն հրամանատար, նաեւ մեր համալրումներից խոսենք: Հրթիռահրետանային ի՞նչ նոր միջոցներ ենք ձեռք բերել ապրիլից հետո:

–Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները, իսկ մեր քաղաքական ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը՝ ճշգրիտ որոշումներ ընդունելու: Ես կիլոմետրերը չեմ նշի, միայն ասեմ, որ խոսքը ստրատեգիական խորությունների մասին է: Ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա համալրվել ենք գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով, որոնք բազմապատկել են մեր՝ մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները: Չբացելով փակագծերը՝ ավելացնեմ, որ տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ, խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում:

–Պակաս կարեւոր չէ կրակակետերի ապահովությունը: Ապահով դիրքից կրակ վարողը շահում է, քանի որ իր գործողություններում ավելի ազատ է:

–Բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում էին հրետանային կրակակետերի, դիտակետերի ամրաշինական աշխատանքները: Միջոցներ են ձեռնարկվել, եւ կարճ ժամկետում բացերը վերացվել են: Ամրապնդվել են հրետանային ստորաբաժանումների համար նախատեսված ամրաշինական կառույցները: Կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր: Մեր պաշտպանությունը հիմա բազմաշերտ է: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք մեր կենսունակության աստիճանը: Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը:

–Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Hayzinvor.am

Լրահոս
Կապանում փորձարկվել է համայնքի աղետների ռիսկի կառավարման ծրագրի նախագիծը «Ֆրեսկո» փառատոնի համար Խարբերդի մանկատան սաները փոքրիկ խաչքարեր կպատրաստեն Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն Պերճ Զեյթունցյանին վերջին հրաժեշտի արարողության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով Երաշտի հետ կապված բոլոր անելիքները հստակ ձևակերպել ենք. ՀՀ վարչապետ ՀՀ վարչապետն անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Գերմանիան Թուրքիային իշխանությունների հետապնդումից ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների Կառավարությունը չի կարող արդյունավետ գործել, երբ պահպանողական և սոցիալիստական կուսակցությունները կոալիցիա են կազմել Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի Հանրապետության 26-ամյակի տոնական միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում կծանոթանա «ԿամԱԶ»-ի նոր արտադրատեսակներին և կմասնակցի «Արմիա-2017» համաժողովին Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար Տարիներ շարունակ ինքնությունը թաքցրած հայուհին թուրքական կայքին պատմել է իր ընտանիքի և հայ լինելու մասին Տավուշում պայմանագրային զինծառայողին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչին Դոնի Ռոստովում 12 շենք Է այրվում են 6,5 հազար քառակուսի մետր տարածքում Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Լույս` բույսերի համար. հայկական ստարտափը ներդրումների դեպքում գյուղատնտեսությանը զգալի օգուտ կարող է բերել Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Դատավորն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պերճ Զեյթունցյանը թարմ հոսանք էր բերում հայ գրականություն. Էդվարդ Միլիտոնյան Մտավորականները կողմ են Երևանի փողոցներն անվանափոխելու առաջարկին, սակայն կոչ են անում հարցին պոպուլիստական երանգ չհաղորդել Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել Է ավտոբուսի երկու կանգառների վրա Նախնական տվյալներով հրազենային վիրավորումից մահացած սպան վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից Քանդակագործը դեմ է խորհրդային գործիչների անունները կրող Երևանի փողոցներն անվանափոխելու «Ելք»-ի առաջարկին «ԱՐԱՐ» ծրագիրը կօգնի Հայաստանի մարզերում զարգացնել հայ մշակույթն ու կանխել մասնագետների արտագաղթը Շիրակացու ճեմարանի և Քուվեյթի վարժարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել Դամասկոսում ՀՀ դիվանագետներն անվնաս են. ԱԳՆ ՊՆ-ն մանրամասներ է հաղորդում մահացած զինծառայողի մասին ՀՀ ՊՆ զինծառայող է զոհվել Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի քաղաքապետին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Իսպանիայում թուրք մտավորականի ձերբակալման գործին Ապրիլյան պատերազմից հետո բուհերի շրջանավարտներն ավելի շատ են ուզում վերադառնալ սահմանամերձ Բերդավան Մահացել է Պերճ Զեյթունցյանը Կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսավարողի գործունեությունը Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով Մահացել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանին հոբելյանի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan