Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ահաբեկչության մեջ մեղադրանքները պետք է ամրացվեն լուրջ ու հստակ ապացույցներով, որպեսզի չլինի կամայականության մթնոլորտ, որը հանգեցնում է վախի, ինքնագրաքննության, ահագնեցնում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը»,– նշել է Յագլանդը:

Նա մտահոգություն է հայտնել նաև ակադեմիկոս Նուրիյե Գյուլմենի և ուսուցիչ Սեմիհ Օզաքչայի կալանքի փաստի առնչությամբ, ովքեր հայտարարված հացադուլի պայմաններում առողջական ծանր վիճակում են հայտնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում