«Ժողովուրդ». «Վտանգը միշտ կարող է լինել». Հայաստանի գլխավոր հոգեբույժը՝ հոգեբանի սպանության մասին

Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որ չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մեր կողքին և հասարակության և իրենց իսկ ընտանիքների անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կամ հարազատները, կամ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի դանակահարությունն էր. նրան սպանել է այցելուներից մեկը: Ստեղծված իրավիճակը, թեև հետևանք է այն բանի, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, իրենց հերթին անգործության են մատնված առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնք չեն փորձում օրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց:

«Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ մեկնաբանությունների համար դիմել է Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ում կարծիքով. «Վտանգը միշտ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է իրենց տանի ու կոնցլագերում պահի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում