«Իրավունք». Նարիա Զոհրաբյանը չի կարծում, որ ԵՏՄ-ից դուրս գալը «Ելք»-ի պաշտոնական առաջարկն է

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։ Ասվածն էլ շտապել է «պեչատել» նույն խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։ Իսկ թե արդյոք նման նախաձեռնության դեպքում՝ «Ելքին» կսատարի մյուս խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, «Իրավունքը» հետաքրքրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։

«Կարծում եմ՝ այս պահին սա «Ելք» դաշինքի երկու պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի ու Արամ Զ. Սարգսյանի առաջարկն է, և հետևելով «Ելքի» մեր մյուս գործընկերների տարբեր դիտարկումներին՝ նշյալ հարցի վերաբերյալ կարելի է ասել, որ նրանք ունեն տարբեր դիրքորոշումներ։ Ուստի չեմ կարծում, որ սա «Ելք» դաշինքի պաշտոնական առաջարկն է։ Հետևաբար, նման հարցով մեզ որևէ մեկը չի դիմել և, բնականաբար, մենք այս հարցը չենք էլ քննարկել»,-թերթի հետ զրույցում ասել է Զոհրաբյանը։

Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում