«Իրավունք». Կարեն Բեքարյան. «Դռներ շրխկացնելու միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու»

«Ելք» դաշինքը հնարավոր է ԱԺ-ում առաջ քաշի Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ։ Այդ մասին հայտարարել է «Ելք» դաշինքի քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ «Իրավունքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանից հետաքրքրվել է՝ համամի՞տ է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի այս հայտարարությանը։

«Ես համաձայն չեմ այդ հայտարարությանը։ Ընդհանրապես համաձայն չեմ որևէ հարցի մասին հնչեցրած ծայրահեղ դիրքորոշումներին։ Հազար գործիք ու եղանակ կա աշխատելու, պետք չէ ծայրահեղացնել»,- ասել է պատգամավորը։

Բեքարյանի դիտարկմամբ՝ դռները շրխկացնելու այդ միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու։ «Եթե կան խնդիրներ, պետք է աշխատել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում