Թուրքիայի և Հունաստանի ափերին ուժեղ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

Էգեյան ծովում՝ Թուրքիայի և Հունաստանի ափերին մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հիմնական հարվածը ստացել են թուրքական զբոսաշրջային Բոդրում քաղաքը և հունական Կոս կղզին:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.7 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Բոդրումից 10.3 կմ, իսկ Կոսից՝ 16.2 հեռավորության վրա:

Առաջին ցնցումներից հետո գրանցվել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը եղել է 5.1 մագնիտուդով: Սեյսմոլոգները հայտնել են Էգեյան ծովում ոչ մեծ ցունամիի մասին:

Նախնական տվյալներով՝ Կոս կղզում մահացել է երկու մարդ, տուժել են 120-ը: Կղզու վրա քանդվել են մի շարք շինություններ:

Թուրքական Բոդրումում բժշկական օգնության համար դիմել է 70 մարդ: Թուրքական NTV-ն հայտնում է, որ մարդիկ հիմնականում կոտրվածքներ և կտրվածքներ են ստացել շինությունների պատուհաններից դուրս թռնելու հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում