Ադրբեջանցի զինվորները և սպաները ծաղրուծանակի և ծեծի են ենթարկել հինգ թալիշ նորակոչիկի

Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 21-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ Իբրահիմովը, որը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում ադրբեջանական բանակում տիրող իրական դրության մասին, ադրբեջաներենով նոր գրառում է կատարել, որում տեղեկացրել է վերջերս գրանցված հերթական միջադեպի մասին՝

«Երեկվա մեր տարածած լուրից հետո նորակոչիկների ծնողներից նամակ ենք ստացել։ Նամակում ասվում է, որ մեր երկրի սահմանները պահող զինվորները ոչ թե թշնամու, այլ «մեր միջի հայերի» կողմից են բռնության ենթարկվում: Բեյլագանի զորամասում վեց նորակոչիկ ծեծի է ենթարկվել մի խումբ զինվորների և սպաների կողմից։ Ինչպես տեղեկացրել են զինվորների ծնողները, Լերիքի շրջանից զորակոչված Մուբարիզ Մուսթաֆաևը և նրա հայրենակից ազգությամբ թալիշ նորակոչիկ Մագսուդ Համիդովը իրենց մայրենի լեզվով խոսելու պատճառով ծաղրուծանակի են ենթարկվել։ Էթնիկական հողի վրա ծաղրը զայրացրել է այս զորամասում ծառայող բոլոր վեց թալիշ նորակոչիկներին, ինչի պատճառով ծագել է կռիվ: Զորամասի սպաները ոչ միայն չեն կանխել միջադեպն, այլև, ըստ ծեծի ենթարկված թալիշ նորակոչիկներից մեկի ծնողից ստացված լուրերի, իրենք էլ մասնակցել են ծեծին: Վեց թալիշ նորակոչիկներից հինգը տեղափոխվել է Բաքվի կենտրոնական կլինիկական հոսպիտալ։ Նրանց առողջական վիճակը կայուն է։ Սակայն նորակոչիկների ծնողները պնդում են, որ քրեական գործ չի հարուցվել, և ՊՆ-ն չի ցանկանում պատժել մեղավորներին, քանի որ նրանց մեջքին Բաքվի պաշտոնյաներ կան կանգնած, իսկ ծեծի ենթարկվածները հասարակ քաղաքացիներ են»։

Voskanapat.info

Հետևեք մեզ նաև Telegram-ում