ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հրաչյա Հարությունյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում