ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ Լապշինի կողմից նման միջնորդության պարագայում ռուսական կողմը կդիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը՝ համաձայն 1998 թվականի կոնվենցիայի դրույթների:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ կոնվենցիայի համաձայն՝ ազատազրկված դատապարտյալները կարող են փոխանցվել, եթե հենց դատապարտյալը կամ նրա հարազատները, փաստաբանները դիմեն ՌԴ կամ Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Փոխանցման պայմաններից են՝ դատարանի վճռի ուժի մեջ մտնելն ու դատապարտյալի ցանկությունը:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Լապշինը պատրաստվում է բողոքարկել Բաքվի դատարանի որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում