Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև 38-40 աստիճան տաքություն

Հուլիսի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում