«Հրապարակ». Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել «Հրազդան» մարզադաշտը

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը։

«Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- թերթի հետ զրույցում ասել է նա։

Աուդիտորական ընկերությունը մարզադաշտը գնահատել է 113 միլիոն դոլար։

«Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կարող ստեղծել։ Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը։

Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի․ «Չեմ պատրաստվում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում