«Փաստ». Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցությունում արշալույսները խաղաղ են

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում արշալույսները խաղաղ են։ Հարցին, թե նոր սրբագրումներ կլինե՞ն մարտավարության և ռազմավարության մեջ, Մարտիրոսյանը նշել է. «Խոշոր հաշվով՝ ոչ։ Եվ դրա կարիքն էլ չկա։ Որովհետև սկզբունքային այն խնդիրները, որոնք դրված են եղել կուսակցության գործունեության հիմքում, շարունակում են առավել խորացվել։

Այնպես որ, մենք մեր գործունեության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում։ Ինչպես միշտ պետության և քաղաքացու շահը գերակա է լինելու մեզ համար։ Կամ մեր երկրի, նաև Արցախի Հանրապետության անվտանգության խնդիրները, ինչպես ժամանակին եղել են, այնպես էլ ներկայումս մեր օրակարգում են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում