Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրությունը: Վալանսի քաղաքապետի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ժողովրդավարական գործընթացի արդյունքում Բակո Սահակյանը ստացել է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդից ավելին: Ըստ Դարագոնի՝ այս գործընթացն արմատապես տարբերվում է Արցախի հարևան Ադրբեջանում ձևավորված ավտորիտար իշխանությունից:

«Այս թափանցիկ և ընդդիմության իրավունքները հարգող ընտրությունն աշխարհի այս տարածաշրջանում ժողովրդավարությանը պատիվ է բերում, իսկ ժողովրդավարությունը խաղաղության երաշխիքն է»,- նշել է Վալանսի քաղաքապետը:

Նիկոլա Դարագոնը հիշեցրել է նաև, որ Վալանսը բազմաթիվ կապերով կապված է Արցախի քաղաքների հետ և ապագայում էլ պատրաստվում է ամրապնդել համագործակցությունը նրանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում