Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման և դրան նախորդող օրերին Ադրբեջանը լարվածություն է ստեղծել Հայաստանի հետ սահմանին: Հուլիսի 21-ին ժամը 23:00-ից մինչեւ հուլիսի 22-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել Բարեկամավան գյուղը: «Բարեբախտաբար նյութական և մարդկային կորուստներ չունենք: Ներկայումս իրավիճակը հանգիստ է»,- ասաց Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը:

Հուլիսի 20-ին էլ գնդակոծվել էր Չինարի գյուղը, որին պատճառվել էր նյութական հսկայական վնաս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում