Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին ահաբեկչության մեջ է մեղադրվում

Ուկրաինայի իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Ագեևին ահաբեկչության մեղադրանք են առաջադրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը:

«Նրա գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն»,- ասել է Գրիցակը: Նա նաև նշել է, որ ներկայումս Ագեևը գտնվում է Ստարբելս քաղաքում և հանդիպել է մոր հետ:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ձերբակալված Ագեևը Լուգանսկում եղել է պայմանագրային ծառայող, իսկ ռուսական կողմը նշում է, որ նա երբեք պայմանագրային հիմունքներով չի ծառայել ՌԴ զինված ուժերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում