Ղրղզստանին հրթիռային հարվածներով են սպառնացել ԱՄՆ-ի ավիաբազայի պատճառով. Աթամբաեւ

Ղրղզստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղակայումը լուրջ սպառնալիք Է ստեղծել հանրապետության անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հարապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել Է հուլիսի 24-ին Չոլպոն Աթայում կայացած մամուլի ասուլիսում:

«Չեմ թաքցնի, որ որոշ երկրներ մեզ նախազգուշացրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում հրթիռային հարված հասցնելու մեր տարածքում գտնվող՝ ԱՄՆ-ի ավիաբազային»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ այդպես Է շարունակվել մինչեւ 2014 թվականը, այնքան ժամանակ, մինչեւ ռազմակայանը դուրս չբերվեց հանրապետությունից: «Մեր մարդիկ մինչ այդ պահը ենթարկվում Էին լուրջ վտանգի»,- պարզաբանել Է Աթամբաեւը:

Այդ թվում նաեւ այդ պատճառով Է, շարունակել Է նա, Ղրղզստանը որոշում կայացրել փակելու ամերիկյան ավիաբազն, որը Բիշքեկի օդանավակայանում գոյություն ուներ 2001 թվականից եւ նախատեսված Էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողության աջակցման համար:

Ինչպես ճշտել Է Աթամբաեւը, Ռուսաստանի հետ նույնպես կնքված Է պայմանագիր Ղրղզստանի տարածքում նրա ավիաբազայի տեղակայման շուրջը: Սակայն ՌԴ-ի հետ նոր համաձայնագրում հանրապետությունում նրա ռազմական ուժերի գտնվելու ժամկետը «74-ից կրճատվել Է մինչեւ 15 տարի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում