Բաքվի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Բաքվի Յասմալի թաղամասում բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, այնուհետև տարածվել է բնակարաններում: Շենքի բնակիչները տարհանվել են:

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները փորձում են մարել կրակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում