Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկեն. Գերմանիայի ֆինանսների նախարարը Թուրքիային

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբերը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրք-գերմանական համագործակցությունը ռիսկի ենթարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը խոսել է գերմանական Bild-ին տված մեկնաբանության մեջ:

«Իրադրությունը շատ դրամատիկ է, սակայն թույլ չենք տալու, որ մեզ սպառնան»,- ասել է Շոյբերը:

Թուրք-գերմանական լարված հարաբերություններին անդրադարձել Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը՝ ով անընդունելի է համարել գերմանացի պատգամավորների այցը թուրքական Քոնյայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա արգելելու մասին պաշտոնական Անկարայի որոշումը: Նա կոչ է արել Գերմանիայի կառավարությանը հստակ հայտարարություն անել և մինչև օգոստոսի վերջ ժամանակ տալ Թուրքիային, ինչից հետո որոշում կայացնել: Հելմիխը ևս հայտարարել է, որ չեն կարող թույլ տալ շանտաժի ենթարկել իրենց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում